Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վախեցե՛ք, շան պես վախեցե՛ք

Վախեցե՛ք, շան պես վախեցե՛ք
22.09.2023 | 21:25

Նիկոլն ու նիկոլականներն ինձ սովորեցրին ատել:

Ես մինչ էտ չեմ իմացել դա ինչ զգացում ու մղում է:

Արցախցու ու Արցախի համար թափած հայաստանցու ամեն կաթիլ արյան ու էդ արյունն ուրանալու համար դուք պատասխան եք տալու:

Դժոխքի միջով անցնող արցախցի կանանց ու երեխաների համար դուք դժոխք ընկնելուն երանի եք տալու:

Դուք ամենօրյա ռեժիմով կեղծիք ու սուտ տարածելով մեր ժողովրդին մոլորեցնելու համար պատասխան եք տալու:

Դուք իմ ինքնությունը խեղել եք:

Դուք իմ կուլտուրան սպանել եք:

Դուք իմ համբերությունը սպառել եք:

Դուք իմ ազգային արժանապատվությունը տրորել եք:

Դուք անթաքույց ծառայել եք թշնամուն կամ թշնամուն լիակատար ենթարկվող ձեր փալասին:

Դուք իմ համար իրենց կյանքը տված տղաների դիերը լցրել եք պարկերի մեջ ու նեխել եք նկուղներում:

Դուք մեր պատիվը պահող գեներալներին ձերբակալել եք:

Դուք թուրքին ծախել եք մեր պատիվը:

Դուք մեր ազգին հանել եք իրար դեմ:

Դուք ինձնից կյանքի 5 տարի ու երջանկություն եք խլել:

Դուք ինձնից իմ ամենամտերիմ ընկերներին եք խլել:

Դուք իմ արյունակիցներին, իմ արցախցի քույր-եղբայրներին հանձնել եք ցեղասպանության:

Դուք վիժվածք եք՝ բոլորդ:

Որովհետև էդ ամենը դուք գիտակցված եք արել ու կանգ չեք առել։

Իրար գրում եք՝ չվախենա՛ք:

Ես ձեզ ասում եմ՝ վախեցե՛ք, շան պես վախեցե՛ք:

Մանե ՍՈՂՈՅԱՆ

Դիտվել է՝ 3994

Մեկնաբանություններ